Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։
Հայկական կինոարվեստը ծանր կորուստ կրեց: 2017 թվականի հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը (Կևորկով):
«Սոֆթ Թայմ» և «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական «Սոֆթ Թայմ» և ռուսաստանյան «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերությունները Երևանում անցկացրել են միջազգային Thycotic ընկերության «Առաջատար տեխնոլոգիաները ձեր բիզնեսի պաշտպան» սեմինարը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են ոլորտում առաջատար Thycotic ընկերության՝ սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության լուծումներին։
Հունիսի 26-ին, ժամը 12:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա հայագետ, գերմանագետ, թարգմանիչ Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները...» գրքի շնորհանդեսը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵՄ ղեկավարները անդամ երկրների միջև մրցույթ են հայտարարել, որ որոշեն, թե նրանցից ով է ընդունելու երկու եվրոպական գործակալությունները, որոնք Լոնդոնում են տեղակայված։ Տեղափոխությունը պետք է տեղի ունենա մինչև բրեկզիտի գործընթացի ավարտը՝ 2019-ի մարտի 30-ը՝ հայտնում է BBC-ն։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքի» հետ կապված հարցեր: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ Պուտինը եղել է խողովակագործի նավում, որը մասնակցում է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը:
Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Իվ լե Դրիանը և Զիգմար Գաբրիելը Փարիզում քննարկել են ՈՒկրաինայի և Սիրիայի իրադրությունը և մյուս ճգնաժամերը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախնական հավաստիացումը, որ ԵՄ քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո ևս մնալ Մեծ Բրիտանիայում, բավարար չէ՝ հայտնում է BBC-ն:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...